Armenian wine warehouse.

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

ԵՎ ՆՈՐԱՐՈՒԹՅՈՒՆ

A collection of Proshyan Red Dry wine.
ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԿՈՆՅԱԿԻ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
ՍԿԻԶԲԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ալկոհոլային խմիչքների ամենալայն ընտրանին Հայաստանում

Երկու ընկեր՝ Արմեն Գասպարյանն ու Էդուարդ Չոբանյանը որոշեցին ռիսկի դիմել ու 1995 թվականին գնեցին ԽՍՀՄ տարիներից մնացած փոքրիկ գործարան։ Վճռականությամբ զինված՝ նրանք նպատակադրվեցին զբաղվել փրփրուն գինիների արտադրությամբ։

Գործարանն անվանակոչվեց «Պռոշյան» ու սկսեց ընդլայնել իր հորիզոնները։ Չսահմանափակվելով փրփրուն գինիների արտադրությամբ՝ Պռոշյանի թիմը սկսում է ընդլայնել հայկական գինեգործության սահմանները ու դառնում է առաջինը, ով ներկայացնում է  նռան գինի։

Ընդամենը երկու տարի անց, 1997 թվականին գործարանը շարունակում է ընդլայնվել, հաջողություններ է գրանցում նաև օղու, շամպայնի և կոնյակի արտադրության ոլորտում։ Կատարելության ձգտումը խթանեց անզուգական որակի հայկական խմիչքների ստեղծմանը։

Frunzik red dry wine with a glass next to it.

ԿՐՔԻ ՈՒ ՆՎԻՐՄԱՆ
ՄԱՍԻՆ

Proshyan 22 years old Armenian brandy.
Armenian brandy Mane in a glass.
Proshyan 12 years old Armenian brandy.

2000-ականների սկզբին Պռոշյան գործարանը սկսեց դուրս գալ հայկական շուկայի սահմաններից ու արտահանել իր բացառիկ արտադրանքը այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իսրայելը և այլն։

Յուրաքանչյուր արտահանվող խմբաքանակի հետ Պռոշյանի ստեղծած համերը հայտնվում էին ողջ աշխարհի սպառողների բաժակներում՝ աշխարհում տարածելով հայկական վարպետության էությունը:

ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

Հաջորդ քայլը դարձավ նոր ժամանակակից արտադրամասի բացումը Արտաշատում, 2006 թվականին: Այս նոր գործարանը կարևոր դեր ունեցավ բիզնեսի կայացման գործում։

Հաջողությունները շարունակվում էին ու արդեն ժամանակն էր ներկայացուցչություն ստեղծել Ռուսաստանում՝ վաճառնքերի գործընթացքին հստակ տիրապետելու համար։ Հաջորդ հանգրվանը դարձավ Ուկրաինան։

2011 թվականին Պռոշյանի պատմության մեջ նոր գլուխ է սկսվում։ Բացվում է խաղող մթերելու, կոնյակ պահելու, գինի պատրաստելու և պահածոյացված ապրանքների շարքը ընդլայնելու նոր արտադրամաս Արմավիրում։ Պռոշյանի տեսականին սպառողին ավելի հասանելի դարձնելու նպատակով, գործարանը խանութ֊սրահ է բացում Երևանի սրտում՝ Մաշտոցի պողոտա 18 հասցեում։

Պռոշյանի կոնյակի գործարանում մեր պատմությունը աշխատանքի հանդեպ սիրո, նվիրման ու կրքի մասին է։

Armenian Frunzik White Dry wine.
Frunzik Red Dry wine with a salad.