POM.X Նռան փրփրուն
Կարմիր, կիսաքաղցր, փրփրուն գինի, Ալկոհոլի պարունակությունը 8%: Բաղադրությունը՝ նռան թարմ հյութ: Հայաստան, Սյունիք, Մեղր:
Գույնը' վառ նռնան գույն, մաքուր կոնսիստենցիա, փայլուն եզրով, հաճելի և թեթև պեռլյաժ: Բույրը' երիտասարդ նռան վառ բույր, լավ հանքայնություն, հաճելի թարմություն, հստակ արտահայտված նռան կեղևի բույր, ինչպես նաև հատապտուղների միջև սպիտակ թաղանթների վառ առոմատիկ երանգ Համը' մեղմ համով, բերանում թեթև քորոց, հյութալի նռան հատապտուղների թարմացնող համ, հաճելի թարմացնող դառնություն, բավականին երկար հետհամ: Մատուցումը' խորհուրդ է տրվում գինին մատուցել սառեցված 8-10 աստիճան ջերմաստիճանում, փրփրուն գինու բաժակի մեջ: