Պռոշյան 22 տ․
Հայկական կուպաժավորած կոնյակ, Ալկոհոլ 40.0%: Խաղողի սորտը՝ Կանգուն և Բանանց: Հնեցումը՝ նվազագույնը 22 տարի կաղնու տակառում (կովկասյան կաղնու միջին պլյուս այրվում, ծավալը 300 լիտր): Հայաստան, Արմավիրի, Տավուշի և Արարատի մարզեր:
Գույնը՝ կոմպլեքս ոսկեգույնի և շագանակագույնի փայլուն եզրով համադրություն, բյուրեղյա պարզ: Բուրմունքը՝ նարնջի և գրեյպֆրուտի ցեդրի հագեցած վառ բույր՝ շաքարված կեղև, քաղցր հրուշակեղենի համեմունքներով, գլինթվեյնի հաճելի նոտաներով: Համը՝ դառը շոկոլադի վառ համ, տապակած ընկույզի նոտաներ (պնդուկ, նուշ, հնդկական ընկույզ), բերգամոտ և անիսոն, ինչպես նաև թեթև վանիլ, երկար, վառ հետհամ՝ դառը և քաղցր ավարտով։ Մատուցումը՝ խորհուրդ է տրվում մատուցել 18 աստիճան, դիժեստիվ բաժակի մեջ (կակաչաձև բաժակ, նեղ վզով կարճ ցողունի վրա) թնդեցված գինիների և ալկոհոլ պարունակող ըմպելիքների համար։