Գինին հին Հայաստանում
Դեռևս հին ժամանակներից գինին հայ մշակույթի անբաժան մասն է կազմել, օգտագործվել է տարբեր ծիսակատարություններում, բժշկության մեջ, կենցաղում։ Հայ ազգի մեջ գինու և գինեգործության հետ կապը ընգծում է ստացել անգամ ազգային էպոսում և ավանապատումներում։ Հիշենք Սասնա Ծռեր էպոսի հայտնի ասույթը՝ «Հացն ու գինին, Տեր կենդանին»։ Էպոսից ու ավանդապատումներից զատ, գինու մասին հիշատակումներ հանդիպում ենք նաև հին պատմիչների վկայություններում։
Պատմական ակնարկ
Հերոդոտոսի վկայությունների համաձայն՝ Հայաստանը Բաբելոնի հետ առևտրական հարաբերություններ էր վարում ու այլ ապրանքներից զատ, նրանց նաև գինի էր վաճառում։ Իսկ Քսենոֆոնն իր «Անաբասիս» աշխատության մեջ վկայում է, որ երբ հույն զորքերն անցնում էին Հայաստանի միջով, տներում նրանց գինի ու գարեջուր էին հյուրասիրում։ Գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստներում՝ կավե կարասների մեջ։
Հնագիտական ակնարկ
2011 թ․-ին Արենիի քարանձավում կատարված պեղումների ժամանակ գտնված գինեգործական համալիրն ապացուցեց դիցաբանական առասպելների ու պատմական ակնարկների հավաստիությունը։ Հայտնաբերված գինեգործական համալիրը, որը թվագրվում է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակով, աշխարհում հնագույնն է։
Հայկական գինին այսօր
Ներկայումս էլ Հայաստանը համարվում է գինեգործության օրրան, իսկ հայկական գինին՝ լավագուններից մեկն աշխարհում։ Դա է վկայում Հայաստանում ներկայումս առկա գինեգործական լայն տարածված մշակույթը։ Հայկական բերրի տերրուարը, համադրվելով ժամանակի նորագույն տեխնոլոգիաների հետ, ապահովում է հայկական գինու բարձր դիրքը նաև արտասահմանյան շուկայում։ Պռոշյանի գինու և կոնյակի գործարանը լավագույնս ներկայացնում է այս դարավոր ավանդույթների շարունակությունը՝ գինեսերներին առաջարկելով հայկական գինու բացառիկ նմուշներ։