Ինչ մատուցել կոնյակի հետ
Խմիչքի համն ավելի լավ հասկանալու ու ճանաչելու համար անհրաժեշտ է այն համադրել ճիշտ ուտեստների հետ։ Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչ կարելի է մատուցել կոնյակի հետ։
- Պանիրների տեսականի․ կոնյակի հետ փորձեք հնացված պանիրներ, ինչպիսիք են Parmigiano-Reggiano, Gruyère, Blue Cheese։ Հնացված պանրի սուր համն ու կոնյակի նրբությունը ստեղծում են կատարյալ համադրություն։
- Դառը շոկոլադ․ դառը շոկոլադը կոնյակի հետ ստեղծում են նուրբ քաղցր համ։: Համտեսեք բարձրորակ դառը շոկոլադ՝ 70% կամ ավելի կակաոյի պարունակությամբ:
- Ընդեղեն. կոնյակի հետ փորձեք նուշ, ընկույզ կամ հնդկական ընկույզ: Բացահայտեք կոնյակի համը նորովի։
- Չրեղեն․ ծիրանի, թուզի և արմավի չրերը լավագույն տարբեակներն են կոնյակի հետ համտեսելու համար: Չրերի բնական քաղցրությունը հետաքրքիր համային նոտաներ է հաղորդում կոնյակին։
- Մսեղեն․ Փորձեք կոնյակը պրոշուտոյով, սալյամիով կամ չորացրած երշիկներով։ Մսի աղի և կծու համը լավ համադրվում է կոնյակի հետ։
Փորձեք այս համադրություններն ու գտեք այն, որը համապատասխանում է ձեր անձնական նախասիրություններին: Վայելեք համային ճանապարհորդությունը՝ բացահայտելով կոնյակի և այն լրացնող համերի ներդաշնակ համադրությունը: