Կոնյակի խորհրդավոր աշխարհը

2/16/2024

Կոնյակ․ խմիչք, որն արտացոլում է նրբագեղության էությունը։ Հարուստ պատմություն, արտադրության նուրբ հմտություններ և համերի բազմազանություն ունեցող այս խմիչքն արտադրվում է խաղողի տեսակներից՝ թորման ու հնացման տեխնոլոգիկայով։ Հայաստանում կոնյակի արտադրությունը սկսվել է 1886 թվականին՝ Ներսես Թաիրյանի կողմից։ 

Խմիչքը ծնվել է ֆրանսիական Պուատրո տարածաշրջանի Կոնյակ քաղաքում, ինչից էլ ստացել է իր անունը։ Կոնյակն ունի պատրաստման մի քանի փուլ՝ խաղողի ճզմում, խմորում, թորում, հնեցում։ Կոնյակներն ունեն իրենց բնորոշ հետաքրքիր դասակարգում։ Ըստ Կոնյակի ազգային միջարհեստակցական բյուրոյի այս խմիչքի որակային աստիճաններն են:

                - V.S. (Very Special)․ երեք աստղանի կոնյակներ, առնվազն 3 տարի պահպանման ժամկետով 
                - V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve. նվազագույնը 4 տարի պահպանման ժամկետով
                - V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve․ նվազագույնը 5 տարի պահպանման ժամկետով       
                - X.O. (Extra Old) կամ Napoleon՝ 6 տարի պահպանման ժամկետով